Էմմա Պողոսովայի մարզական ձեռքբերումը լավագույնն է անկախ Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ


Էմմա Պողոսովայի մարզական ձեռքբերումը լավագույնն է անկախ Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ

  • 06-04-2017 12:56:42   | Բուլղարիա  |  Սպորտ

Պլովդիվում մարտի 29-ից ապրիլի 9-ը ընթացող սուսերամարտի աշխարհի պատանիների և երիտասարդական առաջնությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, խոցասուսերակիր Էմմա Պողոսովան (անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան) աղջիկների պայքարում գրավել է 5-րդ տեղը, ինչը անկախ Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ լավագույն ձեռքբերումն է:
 
Մրցումների խմբային փուլում տանելով 5 հաղթանակ` Էմմա Պողոսովան իրավունք  է ստացել պայքարը շարունակելու հաջորդ՝ օլիմպիական մրցակարգով ընթացող փուլերում, որտեղ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Մեր մարզիկը  հաջորդաբար հաղթել է Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Շվեյցարիայի ներկայացուցիչներին, սակայն հաջորդ՝ ութ ուժեղագույնների պայքարում զիջելով մրցակցուհուն՝ բավարարվել է 5-րդ տեղով: 
Առաջնությունում մեր երկիրը ներկայացնում են 6 մարզիկ՝ Արմեն Դալլաքյանը և Անահիտ Ալոյանը՝ պատանիների պայքարում, ինչպես նաև էմմմա Պողոսովան,  Մայքլ Հովհաննեսյանը, Էդուարդ Օվիկյանը և Ռազմիկ Վարդանյանը՝ երիտասարդների պայքարում: 
Նշենք, որ խոցասուսերակիրներ Էդուարդ Օվիկյանը և Ռազմիկ Վարդանյանն իրենց մրցելույթները սկսելու է վաղը՝ ապրիլի 7-ին: 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play