Եթե տեղական ինքնակառավաման ինստիտուտներում չունենանք էֆեկտիվ կառավարում, ապա ընդհանրապես վիճակը չենք կարողանալու փոխել. վարչապետ
06-04-2017 13:07:18 | Հայաստան | Հասարակություն
Եթե տեղական ինքնակառավաման ինստիտուտներում չունենանք էֆեկտիվ կառավարում, ապա մենք ընդհանրապես վիճակը չենք կարողանալու փոխել: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում փաստեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ նրա՝ ՀՀ տարածքային և կառավարման զարգացման նախարարությունում մեկ ամիս առաջ ստեղծվել է վերլուծական կենտրոն, որի նպատակն է ՀՀ մարզերում իրականացնել ֆինանսական գործունեության վերլուծություն, մոդելավորում, համեմատություն:
«Ելնելով ՀՀ մարզերի զարգացման ռազմավարության ու զարգացման ծրագրին վերաբերող նախկինում տրված հանձնարարակաների բովանդակությունից և հավի առնելով վերոնշյալը՝ հանձնարարում եմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին մեկշաբաթյա ժամկետում ընտրել համայնքային զարգացման լավագույն ծրագրերը և կառավարության աշխատակազմում կազմակերպել դրանց քննարկումը:
Կ. Կարապետյանի պարզաբանմամբ՝ խոսքը գնում է յուրաքանչյուր մարզից երկու-երեք չեմպիոն համայնքների մասին, որոնց քննարկմանը պետք է ներկա լինեն նաև մարզպետները:
Նրա փոխանցմամբ՝ խորհրդակցության ժամանակ հայտարարվելու են 200 համայնքապետներին, թե ինչ սկզբունքով են ընտրում համապատասխան դասընթացները գերմանական կառավարության հետ, նաև հայտարարվելու են, թե երբ են սկսվում մարզպետների դասընթացներն Ամերիկյան համալսարանում:
Վարչապետը հանձնարարեց նաև մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջին վերլուծական նյութը համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ֆինանսական գործունեության ուսումնասիրության արդյունքների և երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել համայնքային ենթակայության տակ գտնվող դպրոցների ֆինանսաական գործունեության, մարզերում աղբահանության և սանմաքրման ոլորտի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները: