«Քաղաքացի դիտորդ»-ը կոչ է անում մտահոգ քաղաքացիներին օգնել այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի բացահայտման հարցում


«Քաղաքացի դիտորդ»-ը կոչ է անում մտահոգ քաղաքացիներին օգնել այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի բացահայտման հարցում

  • 06-04-2017 13:29:03   | Հայաստան  |  Հասարակություն

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, հետամուտ լինելով հետընտրական գործընթացներին, կոչ է անում բոլոր մտահոգ քաղաքացիներին օգնել այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի բացահայտման հարցում։ 
 
Եթե դուք կամ ձեր մտերիմները չեք մասնակցել քվեարկությանը,  ստուգեք՝ արդյոք ձեր փոխարեն քվեարկել են թե ոչ՝ որոնելով http://www.elections.am/lists  հղմամբ  տեղադրված ընտրողների սկանավորված ստորագրված ցուցակներում։  Եթե Ձեր կամ այլ անձի փոխարեն քվեարկել են, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ  info@citizenobserver.am էլ.փոստի հասցեով` նամակի վերնագիրը գրելով՝  Ուրիշի փոխարեն ։
 
Մեր հեռախոսահամարներն են՝ 043 16 23 70, 043 16 23 71, 091 04 26 29։
 
 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն
 
***
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Հայտարարության բովանդակությունը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան տեսակետները։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play