8 ժամվա փոխարեն աշխատելու ենք 12 ժամ` ներառյալ շաբաթ օրերը. ՀՀ ֆինանսների նախարար (տեսանյութ)


8 ժամվա փոխարեն աշխատելու ենք 12 ժամ` ներառյալ շաբաթ օրերը. ՀՀ ֆինանսների նախարար (տեսանյութ)

  • 06-04-2017 15:06:29   | Հայաստան  |  Հասարակություն



 
8 ժամվա փոխարեն աշխատելու ենք 12 ժամ` ներառյալ շաբաթ օրերը: Այս մասին ապրիլի 6-ին կայացած ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` անդրադառնալով, ավելի վաղ, վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից իր թիմակիցներին ուղղված հորդորին արտակարգ ռեժիմով աշխատելու մասին: 
Ըստ նախարարի` աշխատանքային ավելացված ժամերի ընթացքում փորձելու են լուծել Հայաստանի տնտեսության առջև ծառացած խնդիրները: 
Նրա խոսքերով` իրենք բավականին բարձր նշաձող են սահմանել իրենց գործունեության արդյունքների հետ կապված, հետևաբար աշխատելու են իրականացնել իրենց առջև դրված ծրագրերը` այդպիսով նպաստելով երկրի տնտեսությունում էական փոփոխություններ արձանագրելուն:   
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play