Առաջիկայում բնության հատուկ պահպանվող տարածքներում կկիրառվեն անօդաչու թռչող սարքեր


Առաջիկայում բնության հատուկ պահպանվող տարածքներում կկիրառվեն անօդաչու թռչող սարքեր

  • 06-04-2017 17:15:49   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած անօդաչու սարքերի շահագործման ուսուցողական դասընթացը: 
 
Դասընթացին մասնակցել են  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի զարգացման և բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի մասնագետները, ՀՀ գյուղատնտեսության նախարարուրթյան <<Անտառ-մոնիթորինգ>> կազմակերպության և Հայաստանի ամերիկյան համալսարանի <<Հակոբեան բնապահպանական կենտրոն>>-ի մասնագետները, ինչպես նաև Վրաստանի շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող ոլորտային մասնագետներ: Դասընթացավարները հրավիրվել էին Շվեյցարիայից և ներկայացնում էին տեղի արտադրության EBEE մակնիշի անօդաչու սարքի հնարավորությունները:
Ներկայացվել  են անօդաչու սարքերի առանձնահատկությունները, անօդաչու սարքերի շահագործման եղանակներն ու վերծանման հնարավորությունները: 
Ձեռք բերված գիտելիքները փորձնականորեն կիրառվել են Թբիլիսիից ոչ հեռու ընկած տարածքում՝ դաշտային պայմաններում:  
Նախատեսվում է անօդաչու սարքերը կկիրառել նաև Հայաստանի Հանրապետությունում: Դրանց միջոցով հնարավոր կլինի իրականացնելու   կենսաբազմազանության մոնիթորինգ, մշտադիտարկման և այլ հետազոտական աշխատանքներ՝ ինչն առավել արդյունավետ կդարձնի բնության պահպանության նկատմամբ վերահսկողությունը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play