Շարունակվում է մթերումների պարտքերի մարումների գործընթացը


Շարունակվում է մթերումների պարտքերի մարումների գործընթացը

  • 07-04-2017 15:21:59   | Հայաստան  |  Տնտեսություն

 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 20 վերամշակող  ընկերություններ 2015-2016 թվականներին  գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցել են 1 մլրդ 611.2 մլն դրամի չկատարված պարտավորություն:
 
Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:
 
 ՀՀ գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտում է՝  2017 թվականի ապրիլի 7-ի դրությամբ 6 ընկերություն ամբողջությամբ կատարել են պարտավորությունները, իսկ մնացած 14 ընկերությունների չկատարված պարտավորությունները կազմում են 452.5 մլն դրամ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play