ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտումների դիմաց հաշվարկել է 4,3մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս


ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտումների դիմաց հաշվարկել է 4,3մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

  • 07-04-2017 17:06:51   | Հայաստան  |  Տնտեսություն

 
       ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 03.04-07.04.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 600.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 4313.44.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 
Մասնավորապես` 
 
    Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար 
 
   Երևանի և Արագածոտնի տարածքային բաժինների  աշխատակիցների շրջայցերի արդյունքում 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամ գումարի վարչական տուգանքի որոշումներ: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
     Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում՝ 400.0հզ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 4284.64հզ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝    
    Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 33 ծառի համար կայացվել է 300.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և  հաշվարկվել է 4088.44 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
    Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 4 ծառի համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 196.2հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
     
  Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
   Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 28.8.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
    
   Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամ  գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 28.8հազ.դրամ  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
        
        Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.61 մլն.դրամ գումար: 

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play