Google-ում որոնումը կսկսի տվյալներ ցույց տալ տեղեկությունների հավաստիության մասին
07-04-2017 17:55:03 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Google կորպորացիան ապրիլի 7-ին որոնման եւ նորությունների ծառայություններում կավելացնի տեղեկությունների ստուգման մեխանիզմ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Verge հրատարակությանը: Հրատարակությունը նշում Է, որ Google-ը կօգտագործի հղումներ հատուկ ռեսուրսների, որոնք ստուգում են տեղեկատվության հավաստիությունը, օրինակ՝ PolitiFact եւ Snopes, եւ Էկրանին կցուցադրի ճիշտ Է պնդումը թե ոչ: Հրատարակությունը բերում Է սքրինշոթ այս գործառույթի կիրառմամբ: Հարցման Էջում նշված Է. «27 միլիոն մարդ ստրուկ Է»:
Որոնման տողի տակ նշված Է. «Ստուգված Է PolitiFact-ի կողմից փաստական սխալների առկայության առումով. գործնականում ճիշտ Է», նաեւ վկայակոչվում Է հաստատող հոդվածը: Հրատարկությունը գրում Է, որ Google-ի մտցրած գործառույթը թույլ կտա ինտերնետ-օգտատերերի ուշադրությունը հրավիրել փաստերն ստուգող կազմակերպությունների վրա, բայց չի օգնի պայքարել Google-ի հարթակում կեղծ նորությունների տարածման դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: