ԱՄՆ-ն իր ռազմամոլական քայլերով խաթարում է տարածաշրջանի և աշխարհի անվտանգությունը


ԱՄՆ-ն իր ռազմամոլական քայլերով խաթարում է տարածաշրջանի և աշխարհի անվտանգությունը

  • 09-04-2017 14:53:22   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ ունեցած հեռախոսազրույցում շեշտել է, որ «Սիրիայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը հակասում է միջազգային մասշտաբով ահաբեկչության դեմ պայքարի սկզբունքներին»: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Վաշինգտոնը Սիրիայի դեմ հրթիռային հարձակումն արդարացնելու հավաստի ու բավարար փաստեր չունի.-հավաստել է Ս. Լավրովը:- Իդլիբի վրա իր հարձակումն արդարացնելու համար ԱՄՆ-ը ներկայացրած փաստերը համոզիչ չեն»:
ՌԴ ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ-ի կառավարությանը ՝ իր ռազմամոլական քայլերով տարածաշրջանի և աշխարհի անվտանգությունը խաթարելու համար:
ՌԴ-ի և Գերմանիայի արտգործնախարարները կարևորել են Սիրիայի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևի իրագործման անհրաժեշտությունը: Նրանք հավաստել են, որ բանաձևն ընդգրկում է քաղաքական լուծումներով երկրի ճգնաժամի կարգավորման ելքը, բախումների դադարեցումը և «Սիրիական-սիրիական» ձևաչափով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխունի դեմ քիմիական հարձակման առնչությամբ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը:
Վերոնշյալը շատ կարևոր է, քանի որ այդ հետաքննության արդյունքում կարող է ապացուցվել Սիրիայի դեմ ԱՄՆ ներկայացրած մեղադրանքի հիմնազուրկ լինելը: Կարող է պարզվել նաև այդ հարձակման կամ սադրանքի իրական հեղինակը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play