Սիրիայում կատարած ռազմամոլական քայլերն անհետևանք չեն լինելու հենց ամերիկացիների համար


Սիրիայում կատարած ռազմամոլական քայլերն անհետևանք չեն լինելու հենց ամերիկացիների համար

  • 09-04-2017 15:45:26   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է, որ «Անիրական հայտարարություններ անելով, ԱՄՆ-ը Սիրիայի դեմ գործողություն է իրականացրել, որը որևէ կերպ չի արդարացնում մարդու կամ միջազգային իրավունքների պաշտպանության մասին հայտարարությունները»:
Քննադատելով Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի կատարած հրթիռային հարձակումը, Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է.
«ԱՄՆ կառավարությունն առանց հավաստի ապացույցների և միջազգային կառույցների քննարկումների, քիմիական զենքերի կիրառման պատճառաբանությամբ, հարձակվել է Սիրիայի վրա ՝ ծանր վնասներ պատճառելով այդ երկրին»:
Դատապարտելով քիմիական հարձակման պատճառաբանությամբ Սիրիայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել մանրամասնությունները պարզելու նպատակով փաստահավաք խումբ ձևավորելու առաջարկով:
«Իրանն ընդհանրապես դեմ է քիմիական հարձակումներին և դատապարտում է  արկածախնդրական քայլերի հանգեցնող սուտ ու անհիմն հայտարարությունները»,-ասել է պարոն Լարիջանին:
Իրանի խորհրդարանի նախագահը նախազգուշացնելով ԱՄՆ կառավարությանը,  ասել է նաև. «Վերջին տարիներին տարածաշրջանում և Սիրիայում այդ  երկրի կատարած ռազմամոլական քայլերն անհետևանք չեն լինելու հենց ամերիկացիների համար»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play