Մեկ տարի առաջ ավտոբուսի պայթյունից տուժած տղան մեր օգնության կարիքն ունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մեկ տարի առաջ ավտոբուսի պայթյունից տուժած տղան մեր օգնության կարիքն ունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 10-04-2017 12:39:45   | Հայաստան  |  Հասարակություն



2016 թվականի ապրիլը շատ ծանր եղավ մեր ժողովրդի համար,այն ծանր անդրադարձավ նաև պատանի՝ 2001թ. ծնված Ռոլանդ Խոջայանի  կյանքի վրա: 
 
2016 թ. ապրիլի 25-ին Լենինգրադյան փողոցի վրա, երբ մի խելագար պայթեցրեց ավտոբուսը, այնտեղ էր նաև պատանին, ով տուն էր վերադառնում Թումո կենտրոնի դասերից: Լրատվածառայություններն անընդհատ ներկայացնում էին տղայի առողջությունը, որովհետև նա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, սակայն հրաշքը տեղի ունեցավ, բուժանձնակազմի գրագետ մոտեցմամբ տղայի կյանքը փրկվեց: Կարծես ամեն ինչ ետևում էր, սակայն մայրը՝ տիկին Նաիրան, լինելով բուժաշխատող, տղայի մոտ նկատում է այնպիսի երևույթներ, որոնք բնորոշ են Հեպատիտ C հիվանդությոանը: Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվում է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը: Հայաստանում բուժումը ռիսկային է, իսկ դեղը, որ պետք է բերվի արտերկրից, բավական թանկ է: Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մասնագիտացված կլինիկան պատրաստ է բուժել տղային: ՈՒսումնասիրելով Ռոլանդի հետազոտությունների արդյունքները, այնտեղ տվել են հուսադրող պատասխան տղային լիովին բուժելու համար: Բուժման գումարը կազմում է 25000 Եվրո:                                                         
Եթե կլինեն մարդիկ, ովքեր կաջակցեն ընտանիքին, ՎՏԲ-Հայաստան բանկում Ռոլանդի մայրիկի՝ Նաիրա Ստեփանի Սաֆարյանի անունով բացվել են հաշվեհամարններ.
16054024637000 ՀՀ դրամ;
16054024637001 ԱՄՆ դոլար;
16054024637002 ԵՎՐՈ;
16054024637003 ՌԴ ռուբլի;
SWIFT:ARMJAM22
 
Նաիրա Ստեփանյանի հեռախոսահամարն է՝ +37493 911 357:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն