Երկնագույն վառելիքի իրանական խճանկարը Հարավային Կովկասում


Երկնագույն վառելիքի իրանական խճանկարը Հարավային Կովկասում

  • 10-04-2017 17:20:47   | Հայաստան  |  Վերլուծություն

     Նախորդ  տարվա  ընթացքում  մեր  տարածաշրջանում  իրադաձությունները հաջորդեցին  միմյանց  սրընթաց  արագությամբ,  և  դրանցից  մի  քանիսը հատկանշվում  էին   Հարավային  Կովկասում  ներկա  աշխարհաքաղաքական  շահերի  բախմամբ, ինչպես նաև տարածաշրջանային  հին  դերակատարների  աշխուժացմամբ։  
 
Նոր  դրակատար  նկատի  ունեմ  Իրանի  Իսլամական  հանրապետությունը,  որի  նկատմամբ  պատժամիջոցների  թուլացումը  նոր  հնարավորությունների  հանդես  բերելու  հեռանկար  ստեղծեց: Մի  տերության,  որը  պատրաստ  է  այսպես  ասած  <<բացվելու>>  աշխարհի  առաջ,  իհարկե  նաև  դիվանագիտական  խողովակներով  մաս  կազմելու  տեղի  ունեցող  աշխարհաքաղաքական  շահերի  դարակազմիկ  փոփոխություններին: Երկար  տարիներ  լինելով  մեկուսացման  մեջ  և  ստանալով    ընձեռված  այսպիսի  հնարավորություն`  Իրանը  փորձում  է  հնարավորինս  մեծ օգուտ  քաղել  ստեղծված  իրավիճակից  և  ջանքեր  է  գործադրում  նոր  որակի հարաբերություններ ստեղծել  իր  հարևան  երկրների  հետ: 2016 թվականի  հենց  սկզբից  Իրանը  սկսեց  հանդես  գալ  իր  օգտակար  հանածոներից, թերևս  ամենամեծաքանակ`գազի  արտահանման  հարցերի   լուծման    հաձնառությամբ: Անխոս  ունենալով  սեփական  շահեր՝  Իրանը  համագործակցության  հայտ  ներկայացրեց  Հարավային  կովկասի  երկրներին,  որոնք , աներկբա  կշահեն   որակապես  նոր  Իրանի  հետ  համագործակցելուց:  Եթե  վերլուծենք  մեր  տարածաշրջանի  աշխարհաքաղաքական  դիրքը,  (այնտեղ իրենց քաղաքականության  հետևանքով  դիվիդենտներ  որսացող  Ռուսաստանի ,Թուրքիայի ,ԵՄ և ԱՄՆ-ի  շահերը),  ապա  Իրանի  ակտիվացումը  տարածաշրջանում  ոչ  այլ  ինչ է,  քան  ներկա  քաղաքական  և  տնտեսական  ստատուս  քվոյի  փոփոխում, Թուրքիայի  հետ  շահերի  բախման  մի  նոր  ճակատի   բացում  և  անխուսափելի  առճակատում,  քանզի  թուրքական  Բարձր  դռնից  ոչնչով  չտարբերվող  Էրդողանի  կլանը  Հարավային   Կովկասը  դիտում  է  նեոօսմանական արեալ `  թիկունքում  ունենալով   Ադրբեջանին:Ինչևէ    տարածաշրջանային հիմնական  արդի  գլուխկոտրուկ  է  դարձել  իրանական   գազը,  քանի  որ   Հարավային  Կովկասում  երկրների  միջև  փոխհարաբերությունները  այդքան էլ հարթ  չեն  և  առկա  են  մի  շարք  կնճռոտ  տարաձայնություններ:  Իրանական գազի արտահանման   համար  իրանցիները  մեծ  կարևորություն  են  տալիս  տարանցիկ ուղու  ապահովությանը,  չնայած  ինքնին  այդ  հանգամանքը   ծածկված  է  թանձր  վարագույրի  շղարշի  տակ: Այդ  վարագույրի  բացվելուն  մենք  ականատես  եղանք,  երբ  իրանական  կողմը  Հայաստանին  գազային  տարանցիկ  երկրի  գործառույթներ  առաջարկեց: Անտարակույս, յուրաքանչյուր ոք  կփաստի, որ  իրանական  գազը կարող  է  արտահանվել  նաև Թուրքիայի  և  Ադրբեջանի  տարածքով,  սակայն    իրանական  կողմը  դեմ  չէ  այն  իրականացնել  ՀՀ  տարածքով։  
 
Նախ՝  մեր  երկրների  միջև  գոյություն  ունի    2007թ․  շահագործման  հանձնված  Իրան-Հայաստան գազամուղը,  որը  ըստ  պաշտոնական տվյալների, 1400-ի  փոխարեն  կառուցվել  է  700  միլիմետր  տրամագծով:Այս  ամենը,  ըստ  ոչ  պաշտոնական  լուրերի,   կատարվել  է  ռուսական  Գազպրոմի  գործուն  <<աջակցությամբ>>:Անցաց  տարվա  Նոյեմբերին  ՀՀ   պատվիրակությունը  մեկնել  էր Թեհրան,  որտեղ  ստորագրվել  էր  հուշագիր  գազի  տարանցման, առք  ու  վաճառքի  մասով:Այս  ամենը ինքնին  փորձություն  է  Հայաստանի  համար,  քանի  որ  հայտնի  է  հայկական  կողմի դիրքորոշումը  Ռուսաստանի  հետ  հարաբերությունների  մասով:  Այս  ամենի  հարթության  վրա  եռանդուն  բանակցություններ  էր  տարվում  Իրան-Վրաստան  և Վրաստան-Ռուսաստան  միջկառավարական  ձևաչափով  Վրաստան  գազ  արտահանելու  նպատակով: Իհարկե,  Հայաստանի  իշխանությունները     չունենալով  զգալի  ռեսուրսներ  միջամտելու  համար  տարվող  բանակցություններին,  ստիպված   էին   դիտորդի կարգավիճակով  սպասել իրադարձությունների  զարգացմանը:  Հայկական  կողմը  փորձում  է  քառակողմ  ձևաչափով   ստեղծել  Իրան-Հայաստան-Վրաստան –Ռուսաստան  համագործակցություն,  որի  առկայությունը   Հայաստանին  կբերի  տնտեսական նոր  ներդրումների  հոսք,    կմեղմեր  թուրք-ադրբեջանական  շրջափակումը, ինչպես  նաև  ավելի   հավասարակշռված  բնույթ  կստեղծեր   հայ-վրացական  հարաբերություններում: Հայկական  մամուլը, քաղաքագետները  և  վերլուծաբանները  դիտարկում  են  առկա  ստեղծված  իրավիճակը  և  արձանագրում  են  նոր  միտումների  դրական   ազդեցությունը  տարածաշրջանում  և, մասնավորապես,  Հայաստանի  տնտեսության  աշխուժացման  ու  նոր  ներդրումների  հոսքի  ներուժի  բարձրացման  հնարավորությունները:
 
     Այժմյան   համագործակցությունը`  գազ-էլեկտրաէներգիա   փոխանակումը  (1խ/մ գազի  համար  մենք  Իրանին   մատակարարում  ենք  3կվտ  էլեկտրաէներգիա ) ունի   հավելյալ  ներուժ:  Գազատարի  ամբողջական  շահագործման  դեպքում  կարող  է  արտահանվել  մինչև  2  միլիարդ  խոր/մ  գազ,  որը  կազմում  է  Հայաստանի  մեկ տարվա  սպառած  գազի  ծավալը:  Վրացական   մամուլում   առկա  է  այն  տրամադրությունը,   որ  միանշանակ  վրացական  շուկա  կթափանցի  մի  նոր  դերակատար, որը  կարող  է  մեղմել  ադրբեջանական  SOCAR  ընկերության   ազդեցությունը,  քանի  որ  վրացական  գազի  90%-ը  ներմուծվում  է  Ադրբեջանից: Վերջինս  հստակ  ազդակներ  է  ուղարկում  և  հասկացնում`  << հարգելի  բարեկամներ  մեր  գազային  կազմակերպությունը  առաջին  խոշոր  հարկ  վճարողներից  է  և  չէինք  ցանկանա  այլ  տրամադրություններ  առկա  տնտեսական  և  առևտրային  հարաբերություններում>>: Վրաց  քաղաքագետներից    Սանդրո Թվալճրլիձեն  <<Ռեզոնանս>>  լրատվական  գործակալությանը  տված  հարցազրույցում  նշելով  Հայաստանի   դերը  այս  գործարքում  և  անդրադառնալով   թուրք-հայկական  հարաբերություններին    եզրակացնում  է- <<Հայաստանը  ունի  լարված  հարաբերություններ  Թուրքիայի  հետ, բայց  լավ  են  ռուս-հայկական  հարաբերությունները  և  հիանալի  կլիներ  տարածաշրջանային  ամբողջական  հարաբերություններ  կառուցել>>:  Վերջերս հայկական  մամուլում տարածվեց  տեղեկություն, ըստ  որի  Հայաստանի  տարածքով  Վրաստան  արտահանվել  է  6 միլիոն  ԱՄՆ  դոլլարի  գազ : Այս  արտահանումը,  հուսանք,  հեռու  գնացող  ծրագրերից  մեկը  կլինի, քանզի  այդ  համագործակցությունը  միանշնակ  լուծում  է   մի  շարք  հարցեր։ Նախ՝  նպաստում  է  իրանական  գազի  արտահանմանը  տարածաշրջան,  ինչու  ոչ  նաև  հետագայում  Եվրոպա: Ապա՝   Հայաստանը  ճեղքում  է  թուրք-ադրբեջանական  շրջափակումը,  դառնում  է  կարևոր  տարանցիկ  երկիր:  Վրաստանի  մասով  նշեմ,  որ  այն  կմեղմի  օրըստօրե  մեծացող  թուրք-ադրբեջանական  ներդրումներից  առաջացած  վակումը  և Վրաստանը, բանակցելով թե  ռուսական,  թե  իրանական  կողմի  հետ,  կավելացնի  երկրի  տարանցման ուղիների  ապահովությունը։  Իրանը  գնում է Հարավային  Կովկասում  իր  դերի  բարձրացման  քայլերը  ամրապնդելու  ուղով :
 
 
Հ.Գ   Վերջերս  մամուլում  տարածվեց  նաև  Թուրքմենստանից  դեպի  Հայաստան  գազ  արտահանելու  մասին  լուրը,  հետևաբար  կառաջանա  ևս  մեկ  եռակողմ  համագործակցություն՝ Թուրքմենստան-Իրան-Հայաստան  ձևաչափով:  Այս ձևաչափով  համագործակցության  մասին  լուրերը  արդեն  իսկ  հիստերիա  են առաջացրել  Բաքվում:  Անդրադառնալով   ռուս-վրացական  բանակցություններին՝ նշեմ,  որ  վրացական  կողմին  Գազպրոմ  ՓԲԸ-ն  Հայաստան  արտահանվող  գազի  10%-ի  փոխարեն  արդեն  վճարում  է  կանխիկ  գումարով, որը  ամենևին  դուր  չի  եկել  վրաց  քաղաքական  գործիչների  մի  ստվար  զանգվածի:  Հայաստանի  համար  մասնակցությունը  տարածաշրջանային  խոշոր  նախագծերին՝  կենսական  անհրաժեշտություն  է։ Մինչև  արցախյան  հիմնախնդրի  լուծումը՝  հնարավոր է  այսպիսի  հնարավորություն  այլևս  չընձեռվի  և  յուրաքանչյուր  կառավարություն  անկախ  իր  քաղաքական  դիրքորուշումից  պետք  է  գիտակցի,  որ  նմանատիպ  նախագծերը,  բարձրացնելոով  մեր  անվտանգությունը,   նաև  նպաստելու  են  , որպես  անկախ  պետության  մեր  երկրի  վարկանիշի  աճին:
 
 
   Բաբկեն    Ղազարյան          
 
 ԵՊՀ Պատմության  ֆակուլտետ
 Կովկասագիտություն  
Մագիստրատուրա 1-ին կուրս
 
 
 
 
          
 
                                                                                                                                                                                                                                                                                   
 
                                                                                                                                                                                                            
 
                                                                                                         
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play