Ամուսիններին սպանել են սեփական տանը՝ ավտոմատ զենքից


Ամուսիններին սպանել են սեփական տանը՝ ավտոմատ զենքից

  • 10-04-2017 18:59:32   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գալի շրջանի Հիդա գյուղում սպանվել են ամուսիններ Գիա և Սոֆո Ցուրցումիաները: Նրանց սպանել են սեփական տանը ավտոմատ զենքից:
 
Ենթադրյալ հանցագործի ինքնությունը հայտնի է. ըստ սպանվածների մտերիմների՝ նա ևս տեղացի է: Գիա Ցուրցումիան մահից անմիջապես առաջ արտասանել է նրա անունը: Հանցագործության դրդապատճառները անհայտ են: Ըստ վարկածներից մեկի՝ մարդասպանը կարող էր փող շորթելիս լինել:
 
Ինչպես JAMnews-ի հետ զրույցում նշեց տեղացիներից մեկը, զույգը բազրոբա էր (շուկա) գնացել Գալի շրջանում, և այնտեղ իբր գումարի հետ կապված ինչ-որ վեճ էր տեղի ունեցել: Սակայն արդյոք դա կապվա՞ծ է հանցագործության հետ՝ դեռ պարզ չէ:
 
«Ոչ ոք հաստատ չգիտի, թե ինչն է պատճառը: Մարդիկ տարբեր բաներ են ասում: Ես չգիտեմ՝ դա կողոպուտ է եղել, թե սպանություն վեճի արդյունքում: Կողոպուտը մեր շրջանում սովորական բան է, հատկապես երբ պնդուկի բերքահավաքի ժամանակն է, և մարդկանց մոտ ինչ-որ գումար է լինում վաճառքից: Այդ գիշեր լավ է չքնել: Չորս տարի առաջ մենք վաճառեցինք մեր մեքենան, և նույն գիշերը մեզ կողոպտեցին: Հանցագործները անգամ գիտեին վաճառքից ստացված գումարի ճիշտ չափը: Իսկ ոստիկանությունը ոչինչ չի անում: Ասում են, որ հանցագործները և ոստիկանությունը կապված են միմյանց հետ», – հայտարարեց Գալիի բնակիչներից մեկը՝ անվտանգության նկատառումներով անունը չնշելու պայմանով:
 
Հանցագործության վայրը ուսումնասիրել է այսպես կոչված աբխազական միլիցիան: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ հանցագործի որոնման գործընթացը արդեն սկսվել է: Սպանված ամուսինների մարմինները տեղափոխվել են Գալի քաղաքի դիահերձարան:
 
Վերջին 5 տարիների ընթացքում Գալի շրջանում կողոպուտների թիվը զգալիորեն աճել է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play