Ի՞նչ են պահանջել Բաքվում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները (տեսանյութ)


Ի՞նչ են պահանջել Բաքվում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները (տեսանյութ)

  • 10-04-2017 18:58:07   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Բաքվում անցկացվող ընդդիմության հանրահավաքին մասնակցում է մոտ 3000 մարդ:
 
Դատելով պաստառների բովանդակությունից՝ մարդիկ պահանջում են.
 
Բարեփոխել կրթական համակարգը,
Ազատ արձակել քաղբանտարկյալներին (պաստառների վրա անունները շատ էին, այդ թվում` ծայրահեղականության մեղադրանքով դատապարտված կրոնական առաջնորդների, վերջերս դատապարտված բլոգեր Մեհման Հուսեյնովի, «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի և շատ ուրիշների),
Լուծել սոցիալական ապահովության և կոռուպցիայի խնդիրները:
Ինչ վերաբերում է Ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) առաջնորդ Ալի Քերիմլիի ելույթին, ապա նա թվարկեց երկրի բոլոր խնդիրները, այդ թվում նաև՝ իշխանության փոխանցման նուրբ հարցը: «Երկար տարիներ է, ինչ երկրի իշխանությունը միևնույն ընտանիքի ձեռքում է», – ասաց Քերիմլին:
 
JAMnews-ի թղթակիցը զրուցել է հանրահավաքի մասնակիցների հետ՝  պարզելու, թե ինչն է դրդել իրենցից յուրաքանչյուրին բողոքի դուրս գալ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play