Ոստիկանները հայտնաբերել են Երևանում հրազենային վնասվածքը պատճառողին


Ոստիկանները հայտնաբերել են Երևանում հրազենային վնասվածքը պատճառողին

  • 10-04-2017 18:45:56   | Հայաստան  |  Իրավունք

Ապրիլի 8-ին, ժամը 16.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի բենզալցակայանի մոտից աջ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
 
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անդրանիկ Ն.-ին հրազենային վնասվածքը ԱԿՍ ինքնաձիգից պատճառել է 1989 թ. ծնված Ռազմիկ Ղ.-ն, որն այսօր՝ ապրիլի 10-ին, ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացրել ԱԿՍ ինքնաձիգը:
 
Կատարվում է նախաքննություն:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք