Թշնամին անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1620 կրակոց


Թշնամին անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1620 կրակոց

  • 11-04-2017 10:53:20   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Ապրիլի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1620 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական