Քաղաքաշինության պետական կոմիտեում ընդունել են Ղրղզստանի պատվիրակությանը


Քաղաքաշինության պետական կոմիտեում ընդունել են Ղրղզստանի պատվիրակությանը

  • 11-04-2017 15:08:28   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ղրղզստանի Հանրապետության կառավարության պատվիրակությանը, որի այցի հիմնական նպատակն էր էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտում մեր երկրի փորձառության ուսումնասիրությունը և իրականացված աշխատանքներին ծանոթանալը: 
Արմեն Ղուլարյանը հյուրերին ներկայացրել է ոլորտում կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, ինչպես նաև` օրենսդրական կարգավորումները: 
 
Խոսելով ոլորտի կարգավորման նպատակով ձևավորված համագործակցության մասին, նա անդրադարձել է դաշտում եղած միջազգային և հասարակական կազմակերպություններին և վերջիններիս հետ Հայաստանի կառավարության արդյունավետ գործընկերությանը:
Ղրղզստանի պատվիրակության անդամները հետաքրքրվել և ծանոթացել են նաև սեյսմակայուն շինարարության հայաստանյան նորմերին, նշելով, որ թե այս, թե վերը նշված խնդիրների համատեքստում իրենք փորձի փոխանակման անհրաժեշտություն ունեն, ինչին և միտված էր տվյալ այցը:
Կողմերը հրաժեշտ են տվել միմյանց՝ քննարկված թեմաների տիրույթում հետագա համագործակցության ակնկալիքով:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն