Յան Զահրադիլը շնորհավորական ուղերձ է հղել Գագիկ Ծառուկյանին


Յան Զահրադիլը շնորհավորական ուղերձ է հղել Գագիկ Ծառուկյանին

  • 11-04-2017 16:05:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարգարժան պարոն Ծառուկյան,
Որպես Եվրոպայում Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի նախագահ՝ իմ ջերմագին շնորհավորանքներն եմ ուղղում Ձեզ՝ Հայաստանում տեղի ունեցած բավականին բարդ եւ մրցակցային խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի արձանագրած տպավորիչ արդյունքների համար։ 
 
Հարգարժան պարոն Ծառուկյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր դաշինքի անդամ կուսակցություն է, և մեր վստահելի ու հուսալի բարեկամը Հայաստանում: 
Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքական ընտանիքին ցուցաբերած Ձեր նվիրվածության և աջակցության համար և վստահ եմ, որ ընտրություններում նման լուրջ արդյունքների ամրագրումից հետո մենք շարունակելու ենք մեր արդյունավետ համագործակցությունը՝ հանուն բոլոր այն ազնիվ նպատակների, որ միավորում է մեզ։ 
Ես վստահ եմ, որ Եվրոպայում Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև այս առողջ փոխգործակցությունը նպաստելու է Հայաստան-ԵՄ հարաբերությունների առաջընթացին։   
Ձեզ եւ Ձեր գլխավորած «Ծառուկյան» դաշինքին մաղթում եմ մեծագույն հաջողություններ՝  հայ ժողովրդին ծառայելու և բարգավաճ երկիր կառուցելու ձեր  նվիրական ջանքերում: 
Հարգանքով՝
Յան Զահրադիլ
Եվրոպայում Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի նախագահ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն