Նախարարը լսել է բողոքի ակցիայի մասնակից տաքսու վարորդների դժգոհությունները


Նախարարը լսել է բողոքի ակցիայի մասնակից տաքսու վարորդների դժգոհությունները

  • 11-04-2017 16:59:56   | Հայաստան  |  Հայտարարություններ

Մի խումբ տաքսու վարորդներ ապրիլի 11-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ, ապա շարժվել դեպի ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Այստեղ նրանց ընդունել և դժգոհություններն է լսել նախարար Վահան Մարտիրոսյանը:
 
Տաքսու վարորդները հայտնել են, որ իրենք լիցենզավորված են, բայց լիցենզավորման վճարը շուրջ երկու տարի չեն մուծել: Արդյունքում տուգանվել են, բայց ի վիճակի չեն վճարել այդ բավական մեծ գումարը: Վարորդներն ակնկալում են, որ տուգանքները ներվեն` հիմնավորելով, որ լիցենզավորման վճարները չեն մուծել անհավասար պայմանների պատճառով:
 
Օնլայն տաքսիների գործունեությունը, նրանց խոսքով, խոչընդոտում է իրենց աշխատանքը, այն դեպքում, երբ այդ համակարգերում գրանցված վարորդները չեն 
լիցենզավորվում և վճարներ չեն կատարում:
 
Նախարար Վահան Մարտիրոսյանը, լսելով վարորդների պահանջները, առաջարկել է միասնական ձևակերպված հարցադրումներ ներկայացնել մինչև վաղը, որպեսզի 
նախարարությունը քննարկի և փորձի լուծումներ գտնել:
 
Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում և օրենքի շրջանակներում:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play