Սպորտլանդիայի համայնքային փուլին մասնակցել են հանրապետության հանրակրթական դպրոցների 11750 աշակերտներ


Սպորտլանդիայի համայնքային փուլին մասնակցել են հանրապետության հանրակրթական դպրոցների 11750 աշակերտներ

  • 11-04-2017 17:38:31   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլին մասնակցել են հանրապետության հանրակրթական դպրոցների 1-ինից 7-րդ դասարանների 11750 աշակերտներ:
 
Սպորտլանդիան անցկացվել է երկու տարբեր տարիքային խմբերի՝ 1-3-րդ դասարանցիների և 4-7-րդ դասարանցիների միջև: Միջոցառմանը մասնակցել են Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-ինից 3-րդ դասարանների աշակերտներից բաղկացած 543 և 4-7-րդ դասարանների աշակերտներից բաղկացած 632 թիմեր: Յուրաքանչյուր թիմի կազմում հանդես են եկել 5 աղջիկ և 5 տղա:
 
Համայնքային փուլի հաղթողներն ուժերն են չափելու մարզային փուլում, որի արդյունքով էլ կձևավորվի 2017 թվականի մայիս ամսին Երևանում անցկացվելիք եզրափակիչ՝ հանրապետական փուլի մասնակիցների կազմը:
Նոյյան տապան  -   Սպորտ