ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Սիրիայում երկու ռուս պայմանագրային զինծառայողների զոհվելու մասին


ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Սիրիայում երկու ռուս պայմանագրային զինծառայողների զոհվելու մասին

  • 11-04-2017 18:39:07   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սիրիայում զինյալների արկակոծման հետեւանքով երկու ռուս պայմանագրային զինծառայող է զոհվել, եւս մեկ զինծառայող ծանր վիրավոր է:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունում:
 
«Սիրիական զորքերի ստորաբաժանումներից մեկում որպես հրահանգիչ ծառայող ռուս պայմանագրային զինծառայողները զինյալների կողմից արկակոծման են ենթարկվել»,- նշել են գերատեսչությունում:
 
«Հարձակման հետեւանքով երկու զինծառայող է զոհվել: Բժիշկները պայքարում են վիրավոր զինծառայողի կյանքի համար»,- հավելել են նախարարությունում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը