Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ իրենից 3 հազար ձայն են գողացել


Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ իրենից 3 հազար ձայն են գողացել

  • 12-04-2017 20:15:07   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված եւ Ազգային ժողով անցած Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը.
 
«Ս/Թ ապրիլ 2-ին կայացած ընտրությունների պատկերը պարզ է: Պարզ է ե՛ւ ընտրողների, ե՛ւ ընտրվողների, ե՛ւ կենտրոնական հանձնաժողովի համար: Ապրիլի 3-ից մինչ այսօր Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Վարդան Ղուկասյանի ձայները ԿԸՀ-ից հայտնում են 12 485 ձայն, բայց դա չի համապատասխանում իրականությանը: Ընտրական նոր տեխնոլոգիաների պատճառով մենք կորցրել ենք ավելի քան երեք հազար ձայն: Այդ իսկ պատճառով թվերը չեն համապատասխանում իրական քվեին: Մենք բոլորս ավելի քան վստահ ենք, որ մեր հավաքած ձայների քանակը հատում է տասնհինգ հազար ձայնը, բայց մենք մեծահոգաբար ենք վերաբերվում ձայների այդպիսի տեղաբաշխմանը եւ հույս հայտնում, որ մյուս թեկնածուները, ում օգտին հաշվարկվել են մեր ձայները, քաջ գիտակցում են դա եւ եւս շնորհակալ են մեզանից։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play