«Ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան իրավական».ԿԸՀ ներկայացուցիչը՝ ՕՐՕ-ի հայցի մասին


«Ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան իրավական».ԿԸՀ ներկայացուցիչը՝ ՕՐՕ-ի հայցի մասին

  • 13-04-2017 12:24:37   | Հայաստան  |  Իրավունք

Վարչական դատարանում դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ ապրիլի 12-ին քննվում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
 
ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Լևոն Օհանյանը դատական նիստի ընթացքում ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին խնդրել են մատնահետքերի համադրում իրականացնել՝ հասկանալու համար՝ արդյոք կրկնաքվեարկություն եղել է, թե՞ ոչ: Սակայն, ԿԸՀ-ն մերժել է իրենց դիմումը: Դաշինքը վարչական դատարանից խնդրում է վերացնել ԿԸՀ որոշումը և պարտավորեցնել նրան կատարել համեմատական վերլուծություն իրականացնել՝ պարզելու համար արդյոք համընկումներ կա՞ն, թե՞ ոչ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը ասաց, որ ԿԸՀ-ն իր բոլոր պարտականությունները կատարել է, եւ կրկնաքվեարկության մասին ոչ մի դիմում չեն ստացել: Գեորգի Մարտիրոսյանը նշեց, որ հայցվոր կողմը որևէ ապացույց չի ներկայացրել, թե այդ մատնահետքերը 1 օրում կարելի է համադրե՞լ, թե՞ 1 տարում. «Իմ կարծիքով՝ սա ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան իրավական»:
 
Գործ դատաքննությունը ավարտվեց, վճիռը կհրապարակվի ուրբաթ՝ ապրիլի 14-ին: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play