Հայտարարություն ՀՀ ԱԻՆ վարչական համալիրի աշխատակիցների սննդի կազմակերպման ծառայության ձեռքբերման մասին


Հայտարարություն ՀՀ ԱԻՆ վարչական համալիրի աշխատակիցների սննդի կազմակերպման ծառայության ձեռքբերման մասին

  • 13-04-2017 12:47:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԻՆ կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վարչական համալիրի աշխատակիցների սննդի կազմակերպման ծառայությունների ձեռքբերում: 
Ծառայությունը մատուցվելու է տեխնիկական բնութագրին համապատասխան։
 
Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2017 թ. ապրիլի 20-ը, ժամը 12.00-ն, ՀՀ ԱԻՆ վարչական 2-րդ մասնաշենք, ք. Երևան, Դավիթաշեն 4 թաղ., Ա. Միկոյան 109/8 հասցեով` փաստաթղթային եղանակով:  Հեռ.(010) 31 77 50: 
 
Մասնակիցը պետք է ունենա կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`
1) մասնագիտական փորձառություն,
2) տեխնիկական միջոցներ,
3) ֆինանսական միջոցներ,
4) աշխատանքային ռեսուրսներ։
 
Հայտերի բացումը տեղի կունենա փաստաթղթային ձևով՝ 2017 թ. ապրիլի 20-ին, ժամը 12.00-ին։ 
 
Հաղթողի ընտրությունը կկատարվի նվազագույն գնային առաջարկ/հիմնական կերակրատեսակների ցանկի հանրագումար և բացվածք/ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։ Եթե ընտրված մասնակիցը հրաժարվում է պայմանագիր կնքելուց կամ զրկվում է պայմանագիրը ստորագրելու իրավունքից, ապա պատվիրատուն պայմանագիր կնքելու առաջարկ է ներկայացնում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս կողմից առաջարկը չընդունվելու դեպքում` երրորդ տեղը զբաղեցրած մասնակցին: Մասնակիցը չի կարող ներկայացնել մեկից ավելի հայտ: Գնային առաջարկների հավասարության դեպքում, ոչ գնային պայմաններին բավարար գնահատված մասնակիցների հետ գները նվազեցնելու նպատակով կկազմակերպվեն միաժամանակյա բանակցություններ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն