Հարյուրավոր զոհեր` քիմիական զենք ունեցող ԻՊ-ի զինապահեստին կոալիցիայի ինքնաթիռների հարվածի հետևանքով թունավոր նյութերի արտահոսքից


Հարյուրավոր զոհեր` քիմիական զենք ունեցող ԻՊ-ի զինապահեստին կոալիցիայի ինքնաթիռների հարվածի հետևանքով թունավոր նյութերի արտահոսքից

  • 13-04-2017 17:07:41   | Սիրիա  |  Քաղաքական

 
 
Սիրիայի Դեյր Էլ Զոր գավառում «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման զինապահեստին կոալիցիայի ինքնաթիռների հասցրած հարվածի հետևանքով հաստատվել է ահաբեկիչների մոտ այնպիսի քիմիական նյութերի առկայությունը, որոնք կարող են օգտագործվել որպես զանգվածային բնաջնջման զենք: «РИА Новости»-ի փոխանցմամբ, այս մասին գրված է սիրիական բանակի հրամանատարության հայտարարության մեջ:
«Այսպես կոչված կոալիցիայի ինքնաթիռները 17:30-17:50-ի շրջանում հարված են հասցրել են ԻՊ-ի զինապահեստին, որտեղ գտնվել են մեծ քանակությամբ արտասահմանյան վարձկաններ,- նշված է «РИА Новости»-ի ստացած կոմյունիկեի պատճենում:- Հարվածի տեղում ձևավորվել է սպիտակ ամպ, ապա դեղին, ինչը խոսում է թունավոր նյութերի մեծ քանակության առկայության մասին: Տեղում հրդեհը շարունակվել է մինչև 22:30-ը»:
Հիշյալ փաստաթղթի համաձայն, քիմիական նյութերից թունավորման, այդ թվում նաև խեղդվելու հետևանքով զոհվել են հարյուրավոր մարտիկներ և խաղաղ բնակիչներ:
«Կատարվածը հաստատում է ԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների մոտ քիմիական զենքի առկայությունը և այն կիրառելու հնարավորությունը, ձեռքբերումը և տեղափոխումը»,- նշված է փաստաթղթում:
Սիրիայի Արաբական Հանրապետության բանակի հրամանատարությունը հերթական անգամ հայտարարել է կառավարական ուժերի մոտ քիմիական զենքի բացակայության մասին:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական