Ադրբեջանում 30 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններ են անցկացվելու


Ադրբեջանում 30 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններ են անցկացվելու

  • 13-04-2017 18:21:59   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանում ապրիլի 16-ին լայնածավալ զորավարժություններ կսկսվեն։
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնել է trend.az-ը՝ զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, ուժային եւ այլ միջոցներով կառավարման համակարգերը, նրանց փոխազդեցությունը։ 
 
Զորավարժություններին կմասնակցեն 30 հազար զինծառայողներ, ավելի քան 250 տանկ ու զրահատեխնկա, մինչեւ 200 տարբեր տրամաչափի հրթիռային սարքավորումներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու ականանետներ, տարբեր նշանակության 25 մարտական ավիացիա, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունները կտեւեն մինչ ապրիլի 21-ը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը