Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորները վարժանքներ են սկսել «Գրադի» կիրառմամբ


Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորները վարժանքներ են սկսել «Գրադի» կիրառմամբ

  • 13-04-2017 18:28:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարանում վարժական հրաձգություն են սկսել ուսուցման ձմեռային շրջանից հետո ստուգարքի հանձնմանը նախապատրաստվելու շրջանակներում:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ընդամենը պարապմունքներին ներգրավված են հարյուրից ավելի զինծառայողներ, ինչպես նաեւ շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա:
 
Մարտական հրաձգությունների սկսելուն նախորդած երեք օրվա ընթացքում ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա հրետանավորները զենքի տեխնիկական սպասարկման միջոցառումներ են անցկացրել:
 
Մարտական հրաձգության ընթացքում զինծառայողները պայմանական հակառակորդի թիրախները խոցել են համազարկային կրակի ԲՄ-21 «Գրադ» ռեակտիվ համակարգերից:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play