ԻԼԻՊ-ին և «Ալ Նուսրա» ճակատին քիմիական սպառազինություն է տրամադրվել


ԻԼԻՊ-ին և «Ալ Նուսրա» ճակատին քիմիական սպառազինություն է տրամադրվել

  • 13-04-2017 18:47:19   | Իրան  |  Քաղաքական

 
 
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Սիրիայի բանակի հրամանատարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում նշված է.
«Որոշ երկրների կողմից ահաբեկչական խմբերին, հատկապես ԻԼԻՊ-ին և «Ալ Նուսրա» ճակատին քիմիական սպառազինություն է տրամադրվել, և նրանք այդ սպառազինության օգտագործման կարողությունն ունեն»:
Հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռները Սիրիայի Դեյր Ալ-Զորում ռմբակոծել են ԻԼԻՊ-ին պատկանող քիմիական նյութերի պահեստը:
Սիրիայի բանակի ընդհանուր հրամանատարությունը հայտարարել է, որ այս քայլով ահաբեկչական խմբերին հովանավորող երկրները փորձում են Սիրիայի բանակին մեղադրել քիմիական զենքերի օգտագործման մեջ:
Սիրիայի բանակի ընդհանուր հրամանատրությունը վերստին զգուշացրել է ահաբեկիչների կողմից Սիրիայի անզեն քաղաքացիների դեմ քիմիական հարձակման կապակցությամբ:
  
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play