Կառավարությունն առաջարկում է բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավում


Կառավարությունն առաջարկում է բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավում

  • 13-04-2017 18:47:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 13-ին Կառավարության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը  ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ։ Կառավարության կողմից ընդունված որոշմամբ առաջարկվում է իրականացնել կարգավորող իրավական ակտերի վերանայում՝ հաշվի առնելով այն, որ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է.
 
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի լիցենզավորման ենթակա գործունեության 4 տեսակների համար լիցենզավորման պահանջի վերացում, մասնավորապես հետևյալ տեսակաների համար՝ Մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն, Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում, Մաքսային փոխադրողի գործունեություն, Մաքսային հսկողության տարածքների կազմակերպում ։
ՀՀ տարածքում գործունեության  բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող) առքուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման որոշ տեսակների իրականացման համար  լիցենզավորման փոխարեն ծանուցման մեխանիզմի ներդնում 
Ներկայացվող փաստաթղթերի էական կրճատում
Ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց լիազոր մարմնում անձանց հաշվառման կարգի սահմանում
 
Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ նշված օրենսդրական փաթեթում ներառված են մի քանի գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկություններ, Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիցենզավորման լիազորության իրականացումը նախատեսվում է պատվիրակել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված համապատասխան պետական կառավարման մարմնին կամ այլ մարմնի:
 Նախագծերի  ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդ¬յունքը կլինի կարգավորման և բիզնես գործունեություն ծավալելու պայմանների  բարելավումը և առկա խնդիրների վերացումը, կարգավորման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն