Նրանք քիմիական հարձակում սարքելով, պատրվակ ստեղծեցին՝ Սիրիայի ավիաբազային հրթիռային հարված հասցնելու համար. Բաշար ալ-Ասադ


Նրանք քիմիական հարձակում սարքելով, պատրվակ ստեղծեցին՝ Սիրիայի ավիաբազային հրթիռային հարված հասցնելու համար. Բաշար ալ-Ասադ

  • 13-04-2017 21:42:59   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
«Ֆրանս պրես»-ին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է.
«Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը գործակցում են ահաբեկիչների հետ: Նրանք Խան Շեյխունի դեմ քիմիական հարձակումը սարքելով, պատրվակ ստեղծեցին Սիրիայի ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի կողմից հրթիռային հարձակման համար»:
Սիրիայի նախագահը ասել է նաև. «Սիրիայի էդլիբ նահանգի Խան Շեյխունի դեմ քիմիական զենքով իրականացված հարձակումը կեղծ էր»:
Նշելով, որ Սիրիան քիմիական սպառազինություն չունի, Բաշար Ասադը հավելել է. «Դամասկոսը համաձայն է մասնակցել Խան Շեյխունի դեմ իրականացված քիմիական հարձակման անկողմնակալ հետաքննության գործընթացին»:
Սիրիայի նախագահի հավաստմամբ, Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը չի ազդել այդ երկրի բանակի կարողության վրա:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play