Կանթեղներով երթ՝ «Հարության Ավետիս» խորագրով


Կանթեղներով երթ՝ «Հարության Ավետիս» խորագրով

  • 14-04-2017 11:15:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 15-ին` Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագի ավարտին` ժամը 20.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կիրականացնեն «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ: 
 
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ` երիտասարդները կանթեղներով երթը կազմակերպում են Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելու նպատակով:  
 
Երթը կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց: Մասնակիցները Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Քարե ​գորգի վրա երիտասարդները վառվող կանթեղներով խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության: 
 
«Հարության Ավետիս» քայլերթին կմասնակցեն թեմի ու տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ՀՅԴ երիտասարդական թևի անդամներ, զինվորներ, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի ուսանողներ և այլք: 
 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն