Ապրիլի 3-9-ը քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 212 հեռախոսազանգ


Ապրիլի 3-9-ը քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 212 հեռախոսազանգ

  • 14-04-2017 11:57:01   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 3-9-ն   ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 212 հեռախոսազանգ: 
 
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 187-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 25 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 65 հեռախոսազանգ, որոնցից 53-ին լուծում է տրվել, իսկ  12-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն