Գտել են Սևանա լճում անհետ կորած քաղաքացու դին


Գտել են Սևանա լճում անհետ կորած քաղաքացու դին

  • 14-04-2017 13:33:15   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարներն այսօր ժամը 09:15-ին ափից մոտ 300 մ հեռավորության վրա գտել են Սևանա լճում անհետ կորած քաղաքացու դին։ 
 
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը և նշում, որ 1971 թ. ծնված Հ. Ե.-ի դին դուրս է բերվել 3-4 մետր խորությունից։
 
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ապրիլի 13-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ (մոտ 50 մ) և չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր էին մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
 
Պարզվել էր, որ Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 1971 թ. ծնված Հ. Ե.-ը նավակով մտել է Սևանա լիճ և չի վերադարձել. Սևանա լճում հայտնաբերվել էր դատարկ նավակ։
 
Ջրափրկարարները Սևանա լճում իրականացրել են Հ. Ե.-ի որոնողական աշխատանքները. մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։
 
**** 
1971 թվականին ծնված Հ.Ե.-ն Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ է, հոգեկան առողջական խնդիրներ է ունեցել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արծվանիստի համայնքապետ Սամվել Օհանյանը:
 
«Ե.Հ.-ն հոգեկան առողջական խնդիրներ ուներ, առաջին կարգի հաշմանդամ էր: Նա նստել է նավակը, և մինչև կինն ու եղբոր տղան փորձել են հասնել, թռել է լիճը»,-ասաց Օհանյանը:
 
Համայնքապետը պատմեց, որ նա ապրել է ընտանիքի անդամների հետ և երկու որդի ունի. «Որդիներից մեկը ծառայում է բանակում, մյուս որդին էլ մեկ շաբաթ առաջ գնացել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի»:
 
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ապրիլի 13-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ (մոտ 50 մ) և չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն