Առաջիկա երեք երկուշաբթի օրերը կլինեն ոչ աշխատանքային. hraparak.am


Առաջիկա երեք երկուշաբթի օրերը կլինեն ոչ աշխատանքային. hraparak.am

  • 14-04-2017 15:12:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ապրիլ եւ մայիս ամսին բազմաթիվ ոչ աշխատանքային օրեր են սպասվում ՀՀ քաղաքացիներին։

Առաջիկա ոչ աշխատանքային օրը Սուրբ Զատիկին հաջորդող մեռելոցն է՝ ապրիլի 17-ը, որի փոխարեն կաշխատեն մայիսի 6-ին։ Դրան հաջորդող երկուշաբթի օրը ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որը եւս ոչ աշխատանքային է։ Աշխատանքի օրը՝ մայիսի 1-ը, որը եւս երկուշաբթի օր է, կրկին ոչ աշխատանքային է։ Դրանից 8 օր անց եւս ոչ աշխատանքային օր է, մայիսի 9-ը՝ երեքշաբթի օրը, Հաղթանակի եւ խաղաղության տոնն է։ Հաջորդը մայիսի 28-ն է՝ Հանրապետության տոնը, սակայն ՀՀ քաղաքացիների բախտը այստեղ չի բերել, ոչ աշխատանքային օրը համընկել է հանգստյան օր կիրակիի հետ։

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը