«Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել. Լ. Մկրտչյան


«Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել. Լ. Մկրտչյան

  • 14-04-2017 15:09:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման ժամանակ դրամահավաքը արգելելու վերաբերյալ:
 
ԿԳՆ շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Մայիսի 26-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է 
կազմակերպել և անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ: Անհրաժեշտ է բացառել ծնողների կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքների տակ քողարկված պարտադիր դրամահավաքի որևէ դրսևորում կամ անհարկի ծախսերի որևէ պարտադրանք: Դպրոցը, ուսուցիչը և սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող և ավելորդ շքեղություններ առաջացնող որևէ երևույթից»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play