Գիտնականները պարզել են, թե պլանշետներն ու սմարթֆոնները ինչով են վտանգավոր փոքր երեխաների համար


Գիտնականները պարզել են, թե պլանշետներն ու սմարթֆոնները ինչով են վտանգավոր փոքր երեխաների համար

  • 14-04-2017 15:03:15   | Մեծ Բրիտանիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Գիտնականները պարզել են, որ փոքր երեխաների կողմից պլանշետների ու սմարթֆոնների կանոնավար օգտագործումը կրճատում Է նրանց քնի ժամանակը: Հետազոտողների հոդվածը հրապարակված Է Scientific Reports հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»­ը:

Մի խումբ գիտնականներ՝ Լոնդոնի Բիրքբեք համալսարանի աշխատակից Թիմ Սմիթի ղեկավարությամբ, անցկացրել են այն ծնողների առցանց­հարցում, որոնք դաստիարակում են վեցից մինչեւ 36 ամսական երեխաների: Հարցման մասնակիցներին խնդրել են նշել երեխաների ցերեկային ու գիշերային քնի միջին տեւողությունը եւ պատմել, թե որքան հաճախ Է երեխան արթնանում գիշերը եւ որքան ժամանակ Է նրան պահանջվում քնելու համար: Հարցված ծնողների 70 տոկոսը սմարթֆոն կամ պլանշետ ուներ տանը: Այն երեխաների թիվը, որոնք կարող Էին օգտվել այդ տեխնիկայից, կազմել Է 75 տոկոս: Ուսումնասիրության համաձայն, սենսորային սարքերից օգտվում Էր 6­ից մինչեւ 11 ամսական երեխաների կեսից ավելին (51 տոկոսը), իսկ երկուսից մինչեւ երեք տարեկան երեխաների շրջանում պլանշետներին անծանոթներ գործնականում չկային (օգտատերերի 92 տոկոսը): Հետազոտության արդյունքների համաձայն, դեւայսի առջեւ անցկացրած յուրաքանչյուր ժամը երեխայի քունը կրճատում Է 15,6 րոպեով: Նաեւ նշվել Է, որ այն երեխաները, որոնք գաջեթներ են օգտագործում, ավելի դժվարությամբ են քնում: Արդյունքները ցույց են տալիս, որ սենսորային Էկրաններով սարքերի տարածվածությունն ու հասանելիությունը հանգեցնում Է այն բանին, որ դրանք ակտիվորեն օգտագործում են ամենափոքրիկները, եւ դա հանգեցնում Է քնի ժամանակի կրճատման»,­նշել Է հետազոտողների խմբի ղեկավար Թիմ Սմիթը: Գիտնականն ընդգծել Է, որ խնդրի հետագա ուսումնասիրությունը կօգնի հասկանալ, թե արդյոք քնի հետ կապված խնդիրներն իրոք գաջեթների հետ են կապված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 

 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play