Հայտնաբերվել է արկ (թարմացված)


Հայտնաբերվել է արկ (թարմացված)

  • 14-04-2017 17:47:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 14-ին, ժամը 10:47-ին տեղեկություն է ստացվել, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը տեղազննում ու հետազոտություններ կատարելու նպատակով մեկնել են Կոռնիձոր գյուղի 9-րդ փողոց:
 
Ժամը 12:10-ին տեղեկություն է ստացվել, որ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի բակում առկա է արկ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա է Գրադ կայանքի ևս 1 արկ: Այնուհետև տեղեկություն է ստացվել, որ գյուղի մոտակա դաշտերում նույնպես նկատվել է արկ:
 
Տեղազննման արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ ականանետի արկ է, ինչը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  աշխատակիցները տեղափոխել են անվտանգ տարածք:
 
Ժամը 10:50-ից մինչև 13:35-ն ուսումնասիրություններ են կատարվել վերոնշյալ հասցեներում: Վնասազերծման աշխատանքները կիրականացվեն ս. թ. մայիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում: 
 
***
 
Ապրիլի 12-ին, ժամը 12:15-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի 9-րդ փողոցի թիվ 25 տանը հարակից այգում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ 9-րդ փողոցի թիվ 25 տանը հարակից տարածքում՝ թիվ 1 տան հետնամասում և 4-րդ փողոցի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են Գրադ հրետանու արկեր:
 
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play