Հասան Ռոհանին պաշտոնապես դարձել է Իրանում անցկացվելիք նախագահական ընտրությունների թեկնածու


Հասան Ռոհանին պաշտոնապես դարձել է Իրանում անցկացվելիք նախագահական ընտրությունների թեկնածու

  • 14-04-2017 18:15:08   | Իրան  |  Հասարակություն

 
Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին պաշտոնապես գրանցվել է որպես մայիսի 19-ին նախատեսված նախագահական ընտրությունների թեկնածու: Interfax-ի փոխանցմամբ` գրանցվելու համար Ռոհանին ժամանել է Իրանի Ներքին գործերի նախարարություն: 
Ավելի վաղ հաղորդվել է, որ նախագահական ընտրություններում պոտենցիալ թեկնածուների կարգավիճակով արդեն գրանցվել է 120-ից ավելի մարդ: Նրանցից ամենատարեցը 79 տարեկան է, իսկ ամենակրտսերը` 18: 
Նշվում է, որ նախագահի պաշտոնի համար տղամարդ թեկնածուների հետ կմրցեն նաև վեց կանայք: 
Մայիսի 19-ին նախատեսված ընտրությունները կլինեն 12-րդն Իրանում: 
Նախագահական ընտրությունների որպես թեկնածու գրանցվելու համար փաստաթղթեր են ներկայացրել նաև Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը և նախկին փոխնախագահ Համիդ Ռեզա Բաքայը: 
Նախագահական ընտրություններում պոտենցիալ թեկնածուները կարող են գրանցվել մինչև ապրիլի 15-ը ներառյալ, այնուհետ նրանց մասնակցությունն ընտրություններին պետք է հաստատի Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը: 
Թեկնածուների վերջնական ցուցակը հրապարակվելու է ապրիլի 26-27-ը: Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է ապրիլի 28-ից և ավարտվելու է մայիսի 17-ին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play