Կայացել է հերթական լրագրողական էկոդասընթացը


Կայացել է հերթական լրագրողական էկոդասընթացը

  • 14-04-2017 18:28:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Էկո- Մեդիա» ցանցը շարունակում է բնապահպանական դասընթացների շարքը, որի շրջանակներում երեկ հերթական դասընթացն էր հրավիրել ցանցում ընդգրկված լրագրողների համար:
 
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF- Հայաստան) գրասենյակում կազմակերպված դասընթացի թեման Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներն էին և Հայաստանի կենդանական աշխարհը:
Դասախոսություններով հանդես եկան Կարեն Մանվելյանը (WWF- Հայաստան գրասենյակի ղեկավար), ով ներկայացրեց գրասենյակի կողմից վերջին 15 տարիներին կատարված աշխատանքները, Արսեն Գասպարյան (WWF- Հայաստան գրասենյակ), ով համակարգում է Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագիրը: Նա ներկայացրեց «Կովկասյան ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագիրը, դրա իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները և արդյունքները:
Որպես բանախոս` հրավիրվել էր նաև Սևակ Բալոյանը (ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ): Նա բնապահպան լրագրողներին ներայացրեց Հայաստանի կենդանական աշխարհը` անդրադառնալով ՀՀ Կարմիր գրքին (կենդանական բաժինը):
Վերջում լրագրողները նաև ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով  յուրաքանչյուր բանախոսից ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները և խոսեցին բնապահպանական լրագրության ու բնապահպանության ոլորտում առկա խնդիրների մասին:    
Ծրագրի շրջանակներում «Էկո-Մեդիա» ցանցը WWF- Հայաստան գրասենյակի հետ ապրիլի վերջին կիրականացնի առաջին մեդիատուրը դեպի նոր կազմավորվող «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ» պահպանվող տարածքը, որի ընթացքում տուրի մասնակիցները կծանոթանան գրասենյակի կողմից կատարված աշխատանքներին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն