Այսօր լրանում է Արթուր Մկրտչյանի մահվան 25-րդ տարելիցը


Այսօր լրանում է Արթուր Մկրտչյանի մահվան 25-րդ տարելիցը

  • 14-04-2017 20:19:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախի պետական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:
 
25 տարի առաջ այս օրը ընդհատվեց արցախյան շարժման և ազատամարտի նվիրյալի կյանքը, սակայն նրա գաղափարներն ու հզոր հայրենիքի տեսլականը իր մահից քառորդ դար անց էլ արդիական ու պահանջված են Արցախում:
 
«Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում  և պաշտպանում է այն»,- սա էր նրա համոզմունքը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play