Սննդի անվտանգության դասընթացներ մարզերի արտադրողների համար


Սննդի անվտանգության դասընթացներ մարզերի արտադրողների համար

  • 14-04-2017 21:03:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սննդի վերամշակման և անվտանգության խորհրդատու Քլիֆ Վենրը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի դահլիճում Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերից ժամանած 5 ՓՄՁ ներկայացուցիչների համար անցկացրեց սննդի վերամշակման, արտադրության անվտանգության միջազգային ստանդարտների (HACCP) հատուկ դասընթաց:
 
Ամերիկացի մասնագետի պրակտիկ օրինակների միջոցով պանրի, չրի և մսամթերքի  արտադրությամբ զբաղվող մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչները ծանոթացան, թե որքան կարևոր է արտադրության մեջ մաքրության և սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումը: Վենրն արտադրողներին ներկայացրեց սննդի անվտանգության միջազգային նորմերը և կանոնները: «Արտասահման արտահանելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության միջազգային կանոնները: Դուք արտադրում եք մարդկանց համար և պետք է վստահ լինեք, որ ձեր արտադրանքը վնաս չի հասցնի սպառողի առողջությանը»,- ասաց փորձագետը: 
Դասընթացին նախորդող 4 օրերին Քլիֆ Վենրն այցելել է մասնակից ձեռնարկությունների արտադրամասեր, որտեղ նաև կատարել է ուսումնասիրություն և տեղում մատուցել գործնական խորհրդատվություն: Դասընթացի ընթացքում Քլիֆ Վենրը ներկայացրեց իր դիտարկումները` յուրաքանչյուր արտադրողի համար և փոխանցեց սննդի անվտանգությանը վերաբերող իր հանձնարարականները: 
Դասընթացի մասնակիցների հետ հանդիպեց և սննդի անվտանգության ապահովման համար նախատեսված մաքրող և ախտահանող միջոցները ներկայացրեց նաև Սոֆադ ընկերության ներկայացուցիչը: 
Քլիֆ Վենրը Հայաստան է ժամանել «Ֆերմերից` ֆերմերին» ("Farmer-to-Farmer" (FtF)) ծրագրի աջակցությամբ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի՝ ոլորտային աջակցության բաղադրիչի շրջանակում: Ծրագրի առաջնահերթություններից մեկն է նպաստել չրերի, պանրի, գինու արտադրության և ջերմոցային տնտեսությունների զարգացմանը Հայաստանում:  
 
# # #
2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը,  Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD): 
 
USAID PRP  ծրագրի հետ կապված հարցերի համար կարող եք կապվել.
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (ՓՄՁ ԶԱԿ) 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն