Տեղ գյուղի աղբավայրը մաքրված է


Տեղ գյուղի աղբավայրը մաքրված է

  • 14-04-2017 21:05:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

                     
«Հետք» ինտերնետային թերթի «Աղբանոց՝ Տեղ գյուղում» վերտառությամբ նյութի հրապարակման (http://hetq.am/arm/news/77096/axbanoc-tex-gyuxum.html)  (մարտի 27, 2017թ.) առնչությամբ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ բարձրացված խնդիրը համատեղ քննարկվել, ուսումնասիրվել  է ՀՀ Սյունիքի մարզպետարանի և Տեղ համայնքի ղեկավարի հետ: Արցախ տանող ավտոճանապարհի` Տեղ գյուղով անցնող հատվածին հարակից տարածքներում կուտակված աղբը ներկայումս ամբողջությամբ մաքրվել է: Լուսանկարները ներկայացվում են կից:
 
 
 
                                             ՀՀ ՏԿԶ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն