Այդ խարանը ձեր ճակատից երբեք չի մաքրվելու. <Բարև Երևան>


Այդ խարանը ձեր ճակատից երբեք չի մաքրվելու. <Բարև Երևան>

  • 14-04-2017 21:55:06   | Հայաստան  |  Հասարակություն

 
Դպրոցն այն տեղն է, ուր կրթվում և ձևավորվում է երկրի ապագա քաղաքացին: Դպրոցը երկրորդ օջախ է: Իսկ մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես է աղավաղվում դպրոցի դեմքը, գետնին հավասարվում նրա՝ առանց այդ էլ իջած վարկանիշը: Ու հանուն ինչի՞: Ծառայամտությա՞ն:
 
Էլ ո՞ւմ վրա ենք վաղը հույսներս դնելու: Ձեր դաստիարակած ուսուցիչների ու տնօրենների՞, թե՞ իրավաբանների ու իրավապահների, որոնց հուսին եք մնացել այսօր՝ ձեր կորցրած արժանապատվությունը հանձնելով նրանց ճարպկությանն ու հնարամտությանը: 
 
<Իրազեկ քաղաքացիների միավորում> ՀԿ-ի և Դանիել Իոաննիսյանի բացահայտումն իրականում մի պարզ ճշմարտություն էր, որից տեղյակ էին բոլորը, բայց չգիտեին անուն առ անուն: Ու ի՞նչ են ակնկալում այդ անունները իշխանահաճո դատարաններից: <Արդարության> վերականգնո՞ւմ: Ենթադրենք՝ <վերականգնվեց>: Ի՞նչն է փոխվելու: Միևնույնն  է, այդ խարանը ձեր ճակատից երբեք չի մաքրվելու:
 
<Բարև Երևանը> դատապարտում է իշխանությունների կազմակերպած հետապնդումը <Իրազեկ քաղաքացիների միավորում> ՀԿ-ի հանդեպ՝ ի դեմ Դանիել Իոաննիսյանի, և հայտարարում, որ զորավիգ է լինելու նրան:
 
 
Գագիկ Բաղդասարյան
Երևանի ավագանու <Բարև Երևան> խմբակցության ղեկավար
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն