ՀՀ ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրվել է «ՍԱՍ» կազմակերպության աշխատակիցների հետ կապվող ձայնագրությունը


ՀՀ ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրվել է «ՍԱՍ» կազմակերպության աշխատակիցների հետ կապվող ձայնագրությունը

  • 15-04-2017 19:48:38   | Հայաստան  |  Իրավունք

Հայտարարություն «ՍԱՍ» կազմակերպության աշխատակիցների հետ կապվող ձայնագրության վերաբերյալ
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Hayastan24» կայքում հրապարակված ձայնագրությունը, որը ենթադրաբար կապվում է նախընտրական ժողովի ընթացքում «ՍԱՍ» կազմակերպության աշխատակիցների հետ: 
 
Մտահոգիչ են ձայնագրության մեջ առկա հարկադրանքի ու սպառնալիքի դրսևորումները, որոնք կապվում են քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման ու նրանց նկատմամբ ճնշման հետ: 
 
Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Գլխավոր դատախազության հայտարարությունն այն մասին, որ նշված ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:
 
Անհրաժեշտ է ապահովել մանրամասն և հաշվետու ստուգում: Քրեական ընթացակարգի շրջանակում պետք է այս հարցում երաշխավորել նաև ձայնագրության մեջ առկա անձանց պաշտպանությունը: Այդ պաշտպանության հարցում հնարավոր ցանկացած խախտում բացառելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասութան սահմաններում կձեռնարկի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ՝ երաշխավորելով Պաշտպանին այդ հարցով հնարավոր դիմողների գաղտնիությունը: 
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք