Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց


Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց

  • 16-04-2017 11:07:54   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, ապրիլի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 450 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական