Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության համակարգողին


Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության համակարգողին

  • 17-04-2017 12:49:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց  Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության (DG ECHO) Արևելյան հարևանության, Կենտրոնական Ասիայի, Իրաքի և Իրանի արագ արձագանքման համակարգող՝  Սրդան Ստոյանովիցին: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի, ՄԱԶԾ-ի և DG ECHO-ի համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման և նվազեցման ոլորտում, ինչպես նաև՝ հետագա համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնումը տարածաշրջանային մակարդակով:
 
Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում, ինչը կարող է նաև խթանել աղետների ռիսկի նվազեցման գործընթացը և դրա շուրջ համագործակցությունը  տարածաշրջանային մակարդակում: 
Կողմերը քննարկեցին արտակարգ իրավիճակների ոլորտում փորձագետների փոխանակման և վերապատրաստման հնարավորությունները: 
Անդրադարձ եղավ նաև Հայաստանի համայնքներում աղետների ռիսկի նվազեցման  և դիմակայութնության բարձրացման հնարավորություններին: Համագործակցության այս բաղադրիչի հաջողված մեկնարկը Սյունիքի Կապան և Քաջարան քաղաքային համայնքներում դիմակայունության բարձրացմանն ուղղված պիլոտային ծրագրի մեկնարկն էր. այն է՝ սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:  
 
Նշենք, որ Ս.Ստոյանովիցը կայցելի նաև Սյունիքի մարզի ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն՝ ծրագրի շրջանակներում ստեղծված քաղաքային և մարզային ազդարարման համակարգի աշխատանքին ծանոթանալու նպատակով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն