Թուրքիայի նախագահը պետք է զգուշավորություն ցուցաբերի


Թուրքիայի նախագահը պետք է զգուշավորություն ցուցաբերի

  • 17-04-2017 13:05:24   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբերն Յագլանդը հայտարարել է, որ նկատի ունենալով Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեի ընթացքում քվեարկության արդյունքների ոչ մեծ տարբերությունը` երկրի ղեկավարությունը պետք է զգուշավորություն դրսևորի իր հետագա գործողություններում: 
korrespondent.net-ի փոխանցմամբ` Եվրոպայի Խորհրդի  գլխավոր քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ծայրաստիճան կարևոր է դատական իշխանության անկախության ապահովումը` իրավունքի գերակայության սկզբունքի համաձայն, որն ամրապնդված է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում: Եվրոպայի Խորհուրդը, որի լիիրավ անդամ է հանդիսանում Թուրքիան, պատրաստ է աջակցել այդ գործընթացում»: 
Թուրքական Anadolu գործակալության տվյալներով` քվեաթերթիկների հաշվարկից հետո 99,33 տոկոս ընտրողներից սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 51,36 տոկոսը (24 մլն 935 հազար 426), իսկ դեմ` 48,64 տոկսոը (23 մլն 616 հազար 345): 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն