Գյումրիում աննախադեպ մշակութային շունչ է թեւածում


Գյումրիում աննախադեպ մշակութային շունչ է թեւածում

  • 17-04-2017 13:08:34   | Հայաստան  |  Մշակույթ

 Ապրիլի 15-ին Գյումրիում աննախադեպ մշակութային տոնակատարություն  էր տեղի ունենում: Այդ օրը միանգամից մեկնարկեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոնի 5 անվանակարգերի լսումներ՝ ակադեմիական երգեցողություն, երգչախումբ, ժողովրդական գործիքներ եւ երգեցողություն, խորեոգրաֆիկ արվեստ եւ այս տարվա նորույթը ՝զինվորական նվագախումբ եւ երգչախումբ, որը նվիրվեց անցած տարի ավիաաղետին զոհ գնացած Ալեքսանդրովի անվան երգչախմբին, հավելեք, որ այս երգչախմբից  միակ մասնակիցը, ով  խմբի հետ չէր  մեկնել համերգի եւ փրկվել էր ավիաաղետից, այսօր Գյումրիում է եւ ելույթ է ունենալու փառատոնի բացման համերգին:
 
Նույն օրը ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի դահլիճում մի շարք երկրների ՝/ՌԴ, Հունդարիա, Չինաստան եւ այլն/ ավելի քան 50  աշխարհահռչակ գիտնականների մասնակցությաբ մեկնարկեց «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը, որտեղ գիտնականները ներկայացրեցին իրենց դասախոսությունները ինչպես իրենց, այլեւ հարեւան երկրների մշակույթն ու  վեր հանեցին մշակութային խնդիրները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play