Ադրբեջանն իր նպաստն է բերելու պարսիցծոցյան արաբական երկրների և Իսրայելի միջև բանակցությունների ԱՄՆ-ի նախագծին


Ադրբեջանն իր նպաստն է բերելու պարսիցծոցյան արաբական երկրների և Իսրայելի միջև բանակցությունների ԱՄՆ-ի նախագծին

  • 17-04-2017 16:04:40   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Ադրբեջանը հայտարարել է, որ աջակցելու է պարսիցծոցյան արաբական երկրների և Սիոնիստական ռեժիմի միջև բանակցությունների ԱՄՆ-ի նախագծին:
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը «Jerusalem Post» իսրայելական օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Բաքուն, այսպես կոչված, Միջինարևելյան խաղաղության ծրագիրն իրականացնելու տարբեր միջոցներ չունի: Սակայն որպես Թել Ավիվի հզոր դաշնակից և իսլամական երկրների հետ սերտ կապեր ունենալու բերումով, կարող է օգտակար լինել այդ հարցում»:
Սուլեյմանովը զարգացող որակելով Իսրայելի և պարսիցծոցյան արաբական երկրների միջև հարաբերությունները, նշել է.
«Թրամփի կառավարությունը ցանկանում է, որպեսզի Իսրայելը սերտ կապեր հաստատի տարածաշրջանի երկրների հետ: Ըստ իս, դա պետք է հենց այդպես էլ լինի»:
Ադրբեջանը և Իսրայելը, Սուլեյմանովի խոսքերով, ունեն հին կապեր:
«Գոյատևումը պայմանավորված է առկա իրողությունների ճիշտ գնահատմամբ ու ընկալմամբ», - ասել է նա:
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները գնահատել է «ռազամավարական և ահաբեկչության դեմ պայքարի ու էներգետիկայի հարցերի վրա կենտրոնացած», որոնք,  ըստ դեսպանի, տարածաշրջանային մարտահրավերների են բախվում:
Թրամփի և Բարաք Օբամայի կառավարությունները համեմատելով, Սուլեյմանովն ասել է. «Օբամայի կառավարությունն ավելի գաղափարական էր, իսկ Թրամփի կառավարությունն ավելի պրագմատիկ է»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական