ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը ոչ միայն խրախուսել է ահաբեկիչներին, այլև պատճառ դարձել Ֆոաայում և Քաֆարիայում ոճրագործությունների իրականացման
17-04-2017 16:36:24 | ԱՄՆ | Քաղաքական
Քննադատելով ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ վերջերս իրականացված հրթիռային հարձակումը, միջազգային հարցերով Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ խորհրդական Հոսեյն Ամիրաբդոլահյանն ասել է.
«ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ իրականացրած հրթիռային հարձակումը խրախուսել է ահաբեկիչներին պատերազմական ոճրագործություններ իրականացնել Ֆոաա և Քաֆարիա տարածքների բնակչության դեմ»:
Խորհրդականն ասել է նաև. «ԱՄՆ-ի ռազմական այս քայլը ոչ միայն խրախուսել է ահաբեկիչներին, այլև պատճառ է դարձել, որ ահաբեկիչները Ֆոաայում և Քաֆարիայում ոճրագործություններ իրականացնեն կանաց և երեխաների դեմ»:
Իդլիբի հյուսիսում գտնվող Ֆոաա և Քաֆարիա շիաբնակ տարածքները 2015 թվականից շրջապատված են ահաբեկիչների կողմից:
Հոսեյն Ամիրաբդոլլահյանը գնահատելով Սիրիայի ժողովրդի, հատկապես Ֆոաայի և Քաֆարիայի բնակչության կողմից ահաբեկիչներին ցուցաբերած դիմադրությունը, շնորհակալություն է հայտնել Սիրիայի կառավարության կողմից այդ տարածքների բնակչության կյանքը փրկելու նպատակով կատարած ջանքերի կապակցությամբ:
Հետաքրքիր է, որ ահաբեկիչներին խրախուսելու, հովանավորելու առումով Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի` միջազգային հարցերով հատուկ խորհրդականի կարծիքին է նաև ԱՄՆ-ի 2016թ. նախագահական ընտրություններում Կանաչների կուսակցության թեկնածու Ջիլ Ստայնը:
«Վաշինգտոնը ֆինանսական ու սպառազինական օժանդակություններ է տրամադրում ահաբեկչական խմբերին, այդ թվում Ալ-Ղաիդային ու ԻԼԻՊ-ին»,- ասել է Ջիլ Ստայնը:
Համաձայն «Press TV»-ի հաղորդման համաձայն, Ստայնը դեռ անցյալ տարեվերջին հայտարարել է. «Երբ կարիք է զգացվում, որ Վաշինգտոնը խափանարարություն կատարի մի երկրում, ֆինանսական ու սպառազինական օժանդակություն է կատարում ահաբեկչական խմբերին»: